Այսօր: Երկուշաբթի, 11 Դեկտեմբերի 2023թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 70
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
11.12.23 ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
 Ձմռանը ընդառաջ համայնքի բնակավայրերում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։
✅Արտավանում վերանորոգվել է խմելու ջրագիծը, կատարվել են գյուղամիջյան ճանապարհների փոսալցման աշխատանքներ՝ ասֆալտի եկրորդական հումքով։
✅Սերս բնակավայրում նույնպես կատարվել են գյուղամիջյան ճանապարհների փոսալցման աշխատանքներ՝ ասֆալտի եկրորդական հումքով։
✅Բարձրունիում վերանորոգվել է խմելու ջրագծի 50 մ–ոց հատվածը, կատարվել է ջրահավաք ջրամբարի առուների մաքրում, գյուղամիջյան ճանապարհների փոսալցում՝ խճով և ասֆալտի եկրորդական հումքով։
Աշխատանքները կատարվում են «Գյուղատնտեսություն» ՀՈԱԿԻ կողմից՝ գյուղացիների ակտիվ մասնակցությամբ։
07.12.23 ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 35–ՐԴ ՏԱՐԵԼԻՑ

 35 տարի առաջ այս օրը աշխարհը ցնցվեց Հայաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի լուրը լսելով։ Հիմնավորապես ավերվեց Սպիտակ քաղաքը, ավերվեցին Լենինականը, Կիրովականը, տուժեցին 21 քաղաք եւ շրջան:Ավերածություններ եղան 342 գյուղում, այդ թվում 58 գյուղ քանդվեց ամբողջովին: Աղետն ընդգրկեց Հայաստանի տարածքի 40%-ը, տուժեցին 1 միլիոնից ավել հայաստանցիներ՝ 25 հազար մարդ զոհվեց, 19 հազար մարդ դարձավ հաշմանդամ կամ վիրավորվեց, շուրջ 500 հազարը ﬓաց անօթևան։

01.12.23 ԱՆՎՃԱՐ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հանդիսանում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից ֆինանսավորվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագիրն իրականացնող «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի գլխավորած կոնսորցիումի կազմում ընդգրկված միակ բուհը:Նշված ծրագրի շրջանակներում՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը մարզի համայնքների (բնակավայրերի) բնակիչներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և համայնքում (բնակավայրերում) բնակություն հաստատած մինչև 29 տարեկան երիտասարդների մրցունակությունը աշխատաշուկայում բարձրացնելու, նրանց զբաղվածության խնդրի լուծմանը և աշխատանքային առաջխաղացմանը նպաստելու նպատակով առաջարկում է հետևյալ անվճար կարճաժամկետ ... Մանրամասն
27.11.23 ԶԱՌԻԹԱՓ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՈՍԿԵ ԱՇՈՒՆԸ
 Զառիթափ բնակավայրում  ոսկե աշուն էր։Զառիթափի միջնակարգ դպրոցը ներկվել էր 2023թ_ի աշնանային վերջին գույներով։Յուրաքանչյուր տաղավար յուրովի պատկերել էր գյուղական կոլորիտը։Միջոցառման ժամանակ ներկայացվեցին այն դրամաշնորհային ծրագրերը, որոնց մասնակցել և հաղթող է ճանաչվել դպրոցը։ «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագրի մրցույթում Զառիթափի միջնակարգ դպրոցը հաղթել է և ստացել դրամաշնորհ, որն իրականացվում է «Սյունիք-Զարգացում» Համայնքային ՀԿ-ի կողմից ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ։ Արդյունքում ձեռք են բերվել թվով 30 կոմպոստի տարաներ /հումուս պատրաստելու համար/:Դպրոցում տնկվել են 40 պտղատու տնկիներ։Դպրոցի բակում տեղադրվել են 2 «Կանաչ դասարան» տաղավարներ, ... Մանրամասն
24.11.23 ԱՐԴԵՆ ԵՐԿՈՒ ԱՐՑԱԽՑԻՆԵՐ ԻՐԵՆՑ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ԳՏԱՆ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
Զառիթափ բնակավայրում 2023թ. նոյեմբերի 23_ին գրանցվեց արդեն 2_րդ հարսանիքը՝ արցախցի_զառիթափցիների մասնակցությամբ։
Անդրանիկ Աթայան 
Մարիամ Հարությունյան
Զույգը Արցախի Հանրապետության Կարմիր շուկա գյուղից է, արդեն 8 ամիս նշանված էր։
Շնորհավորում ենք նորապսակ զույգին՝ ցանկանալով երջանկություն և խաղաղություն։
24.11.23 ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐ
 Օրերս կայացավ Հայաստանի համայնքների միության կողմից «Քաղաքապետերի դաշնագիր՝ ծրագրի շրջանակում «Դաշնագրին անդամակցող համայնքների հաղորդակցության դերի ամրապնդում» թեմայով ուսուցողական սեմինար, որին մասնակցում էին Դաշնագրին անդամակցող տասնյակ համայնքների հաղորդակցության պատասխանատուներ՝ այդ թվում նաև Վայք համայնքից։Սեմինարի ընթացքում մասնակիցներին իրենց հմտությունները փոխանցեցին սոցիոլոգիական գիտությունների թեկնածու, ԵՊՀ «Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաներ» ամբիոնի դոցենտ, «SPRING PR» ընկերության համահիմնադիր Նվարդ Մելքոնյանը, լրագրող Մոնիկա Երիցյանը ,կիբերանվտանգության վերլուծաբան, նոր մեդիայի վերլուծաբան Սամվել Մարտիրոսյանը և ոլորտի ... Մանրամասն
27.10.23 ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

 Ավարտին են մոտենում  Վայք քաղաքի սրտի՝ Շահումյան  փողոցի մասշտաբային ճանապարհաշինարարական աշխատանքները, այժմ հերթն է ասֆալտապատման աշխատանքների։

24.10.23 ՀՈՒՇԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒՄ
🇦🇲 🇯🇵 Հոկտեմբերի 24–ին Վայոց ձորի մարզի Վայք համայնքի «Զառիթափի մանկապարտեզ» ՀՈԱԿ–ում տեղի ունեցավ հուշագրի ստորագրում՝ Վայք համայնքի ղեկավար՝ Մ․ Մաթևոսյանի և ՀՀ–ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան՝ Ֆուկուշիմա Մասանորիի միջև։
✅Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանության աջակցությամբ «Մարդկային Անվտանգության Grassroots» դրամաշնորհային ծրագրի (GGP) շրջանակներում նախատեսվում է վերանորոգել մանկապարտեզի առաջին մասնաշենքը և ձեռք բերել անհրաժեշտ գույք։
1 2 3 4 5 6 7


Բոլորը
Վայքի ավագանու հերթական նիստ
Ինչպես դիմել համայնքապետարան
Ավագանու նիստերի հեռարձակում
Վայք համայնքի ավագանու նիստ
Ներդրումներ Վայք խոշորացված համայնքում
Վայքի ավագանու նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2023 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner