28.10.24
ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՍՏԵՂԾՈՒՄ
|
Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի կազմում ընդգրկվելու հրավեր Սիրելի՛ երեխաներ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ մեկնարկում է Պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի (այսուհետ՝ Խորհրուրդ) ձևավորման գործընթացը: Խորհրդի նպատակը երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Պաշտպանի գործունեությանն աջակցելն է՝ որպես խորհրդատվական մարմին: Խորհրդի անդամները հնարավորություն կունենան Պաշտպանին ներկայացնել իրենց հուզող հարցերն ու խնդիրները, դիտարկումներն ու առաջարկները, երեխաների ձայնը լսելի դարձնել ներպետական ...
Մանրամասն |
|
28.10.24
ԴԱՍԸՆԹԱՑ
|
Օրերս Վայքի համայնքապետարանում տեղի ունեցավ «Դիմակայունություն բոլորի համար» ծրագրի շրջանակներում կազմակերպված «Մասնակցային և ներառական դասընթացները համայնքի զարգացման համատեքստում» դասընթացը ավագանիների և համայնքապետարանի աշխատակիցների մասնակցությամբ։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և Նորվեգիայի Թագավորության արտաքին գործերի նախարարության հետ համագործակցությամբ իրականացվող Դասընթացի նպատակն է բարելավել ՀՀ համայնքների ավագանիների գիտելիքները և հմտությունները, ամրապնդել վերջիններիս իրազեկվածության շրջանակը և միտված է լավարկելու վերջիններիս կարողությունները:
|
|
24.10.24
ՀԱՐԿԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ
|
Վայք համայնքի հարգելի քաղաքացիներ Խնդրում և հորդորում ենք մինչև 2024թ–ի դեկտեմբերի 1–ը բարեխղճորեն և ժամանակին կատարել ձեր հարկային պարտավորությունները` անշարժ գույքի հարկի, փոխադրամիջոցի գույքահարկի, աղբահանության, վարձակալական հողերի վճարները՝ տւգանքներից խուսափելու համար։ Տեղեկացնում ենք նաև, որ վճարումները անկանխիկ եղանակով կարող եք կատարել Վայքի համայնքապետարանում՝ POS-տերմինալի միջոցով։
|
|
18.10.24
ՃԱՊՈՆԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՓԱՌԱՏՈՆ
|
Հոկտեմբերի 15–ին "Ճապոնական ֆիլմերի Փառատոնի" շրջանակներում Վայք համայնք էր այցելել ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտակային։ Վայքի մշակույթի տանը դեսպանը լեփ լեցուն դահլիճում համայնքի ղեկավարի տեղակալներ՝ Հ․ Ավագյանի և Գ․Սարգսյանի ուղեկցությամբ մասնակցել է նաև «Չիերին և Չերրին» ֆիլմի դիտմանը։
|
|
18.10.24
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՎԱՅՔՈՒՄ
|
Հրաշալի նորություն Վայք համայնքի երիտասարդների համար Այսուհետ մշակույթի տանը կգործի ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ, որից կընտրվի ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ կազմ Խորհրդի ծրագիրը հավանության է արժանացել համայնքի ավագանու կողմից Խորհուրդի նպատակն է երիտասարդներին ներգրավել համայնքի զարգացման գործում Միջոցառումներ, քննարկումներ, երեկույթներ, համերգային ծրագրեր, արշավներ, ֆիլմերի դիտումներ և այլն Հայտերի ներկայացման համար կարող եք մոտենալ մշակույթի տուն կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 077180740 Ալբերտ Միրազիզյան 099225525 Էդուարդ Գասպարյան 098545170 Սոնա Գրիգորյան
|
|
16.10.24
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ
|
Ուշադրություն Վայք համայնքի հարգելի բնակիչներ Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, հոկտեմբերի 16-ի ուշ երեկոյան և 17-ին, 17-ի լույս 18-ի գիշերը հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են հորդառատ անձրևներ և ամպրոպ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 17-19-ը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կնվազի, այսօրվա համեմատ՝ մոտ 6-9 աստիճանով։ Հորդառատ տեղումներով պայմանավորված հոկտեմբերի 17-18-ը հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում:
|
|
15.10.24
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՔՆՆԱՐԿՈՒՄ
|
Հոկտեմբերի 15–ին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցների Վայք համայնքի Գոմք բնակավայր կատարած այցի շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում–քննարկում տեղի բնակիչների հետ, որին ներկա էր նաև Վայք համայնքի ղեկավարի տեղակալ Հ․ Ավագյանը։ Հանդիպմանը քննարկվեցին բնակավայրի հիմնախնդիրները, ՀՀ կառավարության կողմից գյուղատնտեսության՝ մասնավորապես անասնաբուծության և բուսաբուծության ոլորտին առնչվող ծրագրերը, դրանց կիրառման հնարավորությունը համայնքի բնակավայրերում։
|
|
14.10.24
ԿԱՐՇՄԻ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ
|
Հոկտեմբերի 12֊ին Վայք համայնքի Ազատեկ բնակավայրում տեղի ունեցավ <<Կարշմ>> ճաշատեսակի ավանդական փառատոնը, որը ուղեկցվում էր Ազատեկցիների բերք ու բարիքի ցուցադրությամբ և հյուրասիրությամբ։ Ցուցադրվեցին ձեռքի աշխատանքներ, տեղի ունեցավ նաև միջոցառում, որը ներկայացնում էր մեր ազգային մշակույթը, երգն ու պարը։
|
|
1 2 3 4 5 6 7 |