|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վայք համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Վայք, (098) 992894, cityvayk@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
24 սեպտեմբերի 2020 թվականի N 96 |
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԶԱՌԻԹԱՓ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐ ԱԶՆԱԲԵՐԴ ԵՎ ՄԱՐՏԻՐՈՍ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻՑ ՏԱՐԱՀԱՆՎԱԾ ԵՎ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԲԱՇԽՎԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԱՊԱՀՈՎՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի և 41-րդ հոդվածի, «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի, «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 24-ի «Տարահանված բնակչության տեղաբաշխման տեղամասերում կենսաապահովման կարգը հաստատելու մասին» N 824-Ն որոշման 9-րդ կետի՝ արտակարգ իրավիճակներից տուժած, տարահանված և Վայք համայնքում տեղաբաշխված բնակչության կենսագործունեությունն ապահովելու նպատակով՝
- Հաստատել ՀՀ Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքի Նոր Ազնաբերդ, Մարտիրոս բնակավայրերից տարահանված և Վայք համայնքում՝ տեղաբաշխման տեղամասերում բնակչության կենսաապահովման գործընթացի նախապատրաստման միջոցառումների պլանը՝ համաձայն հավելվածի:
- Սույն որոշման 1-ին կետում նշված պլանը համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան տարածքային ստորաբաժանման ղեկավարի հետ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման 1-ին կետում նշված պլանը ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետի հետ համաձայնեցնելուց հետո
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Թ. ԱՎԵՏՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(136.23 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|