|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վայք համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Վայք, (098) 992894, cityvayk@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
08 նոյեմբերի 2019 թվականի N 66 |
ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԶԵԴԵԱ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 2 ՄԻԱՎՈՐ 0,72005 ՀԱ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԴԱՎԻԹ ԱՇՈՏԻ ԶԱՔԱՐՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԶԵԴԵԱ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0,72605 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԵՏ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, 71-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 29-36-րդ կետերով
- Հողամասի օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով համաձայնություն տալ քաղ. Դավիթ Աշոտի Զաքարյանին սեփականության իրավունքով պատկանող (սեփ. իրավունքի գրանցման վկայական թիվ 11102019-10-0016) 0,72605 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրի փոխանակմանը Վայք համայնքի Զեդեա բնակավայրում գտնվող 2 միավոր 0,72005 հա գյուղատնտեսական նշանակության համայնքային սեփականություն հանդիսացող համարժեք մակերեսով/քաղ. Դավիթ Զաքարյանի կողմից առաջարկվող հողը մեծ է համայնքային նշանակության հողից 0,006հա/ հողամասի հետ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից
|
Կողմ -7 ԱՐԱՐԱՏՅԱՆ ԱՐԱՐԱՏ ԳԵՂԱՄՅԱՆ ՀԱՄԼԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ ՋԱՆՈՅԱՆ ՄԵՐԻ ՍԱՀԱԿՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Թ. ԱՎԵՏՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|