|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վայք համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Վայք, (098) 992894, cityvayk@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
08 նոյեմբերի 2019 թվականի N 62 |
«ՎԱՅՔ ՔԱՂԱՔԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ԵՎ «ՎԱՅՔ ՔԱՂԱՔԻ ԱՐԵՎԻԿ ՄԱՐԶԱԴԱՇՏ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ԵՎ «ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով, 81-րդ հոդվածով, համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 68-րդ հոդվածի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ պարբերության, 25-րդ հոդվածի 2-րդ մասի, հաշվի առնելով Վայքի մանկապատանեկան մարզադպրոցում և Արևիկ մարզադաշտում աշխատանքների նվազ ծավալների հետևանքով դրանց օպտիմալացման նպատակահարմարությունը, որի արդյունքում կխնայվեն ֆինանսական զգալի միջոցներ՝
- Լուծարել «Վայք քաղաքի մանկապատանեկան մարզադպրոց» և «Վայք քաղաքի Արևիկ մարզադաշտ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները:
- Համայնքի ղեկավարին լիազորել հիմնադրի անունից Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով սկսելու լուծարման գործընթացը. ստեղծել լուծարման հանձնաժողով, հաստատել լուծարման միջանկյալ հաշվեկշիռը և լուծարման հաշվեկշիռը:
- Հաստատել Վայք համայնքի ղեկավարի 2019 թվականի նոյեմբերի 5-ի «ԱՅՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ «ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 126 որոշումը՝ համաձայն հավելվածի՝ սահմանելով, որ նոր ՀՈԱԿ-ը իր գործունեությունը իրականացնելու է Վայք քաղաքի մանկապատանեկան մարզադպրոց» և «Վայք քաղաքի Արևիկ մարզադաշտ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների գործառույթներով, գույքով և տեխնիկական միջոցներով:
- Առաջարկել համայնքի ղեկավարին՝ սույն որոշման 3-րդ կետում նշված կազմակերպության կանոնադրությունը և հաստիքացուցակը ավագանու հաջորդ՝ հերթական նիստի ժամանակ ներկայացնել հաստատման
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պետական ռեգիստրում ՀՈԱԿ-ի գրանցման հաջորդող օրվանից:
|
Կողմ -7 ԱՐԱՐԱՏՅԱՆ ԱՐԱՐԱՏ ԳԵՂԱՄՅԱՆ ՀԱՄԼԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ ՋԱՆՈՅԱՆ ՄԵՐԻ ՍԱՀԱԿՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Թ. ԱՎԵՏՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|