|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վայք համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Վայք, (098) 992894, cityvayk@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
06 հուլիսի 2020 թվականի N 64 |
ՔԱՂԱՔԱՑԻ ՍԵՎԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՅՔ ՔԱՂԱՔԻ ՇԱՀՈՒՄՅԱՆ ՓՈՂՈՑ 98/4 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՐԵՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՎԱՃԱՌԱՏԱՆ ԱՌԱՋՆԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԾԱԾԿԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետին, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24-րդ կետին համապատասխան և ղեկավարվելով ՀՀ Կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 33-րդ կետով, 2005թ-ի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ, 18/05/2006թ. թիվ 731-Ն որոշմամբ հաստատված կարգով՝
- Վայք համայնքի Վայք քաղաքի Շահումյան 97/4 հասցեում գտնվող գտնվող քաղ. Սևակ Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող վաճառատան առաջնամասում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա Սևակ Հովհաննիսյանի կողմից կառուցված 20,4 քմ մակերեսով օժանդակ շինությունը՝ ծածկը, որի զբաղեցրած և սպասարկման համար առանձնացված հողամասի մակերեսը կազմում է 20,4 քմ, համարել օրինական:
- Սույն որոշման 1-ին կետում նշված օրինական կառույցին տրամադրել հետևյալ հասցեն` Վայք համայնք, ք. Վայք, Շահումյան փողոց 97/4/1:
- Ընդունել ի գիտություն, որ կառույցը պահպանելը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում այլ քաղաքացիների կյանքին ու առողջությանը: Ինքնակամ կառույցը քանդման ենթակա չէ, կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
- Դիմել ՀՀ կադաստրի կոմիտեիին` սեփականության իրավունքի գրանցման վկայական ստանալու նպատակով:
- Սույն որոշման 1-ին կետում նշված օրինականացված 20,4 քմ մակերեսով կառույցը և դրա զբաղեցրած ու սպասարկման համար առանձնացված 0.00204 հա հողամասը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքի ձևով, օրինականացման համար սահմանված չափով և կարգով առաջարկ կատարել կառույցն իրականացրած անձ Սևակ Հովհաննիսյանին:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Թ. ԱՎԵՏՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|