Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 108
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 69
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վայք համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Վայք, (098) 992894, cityvayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 դեկտեմբերի 2018 թվականի N 69

ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 19/05/2017 Թ. <<ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՓՈՌ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԽԱՆՈՒԹԻ ՇԵՆՔԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ 30 ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ԹԻՎ 29 ՈՐՈՇՈՒՄԸ/ՆԻՍՏ N 5/ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՓՈՌ ԳՅՈՒՂԻ 1-ԻՆ ՓՈՂ. ԹԻՎ 12 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՆԱԽԿԻՆ ԽԱՆՈՒԹԻ ՇԵՆՔԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  Հայաստանի Հանրապետության <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածի  1-ին կետի  դրույթներով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ի մասի 21-րդ կետի դրույթներով, ինչպես նաև հիմք ընդունելով <<ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ>> ՍՊԸ-ի կողմից 23.10.2018թ. տրամադրածանշարժ գույքի շուկայական արժեքի որոշման/գնահատման/ վերաբերյալ թիվ <<730-01/Վ-18>> հաշվետվությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ խանութի վերանորոգումից հետո բացվելու է նախնական 3 աշխատատեղ՝

  1. Ուժը կորցրած ճանաչել համայնքի ավագանու 19/05/2017թ. <<Վայք համայնքի սեփականություն հանդիսացող Փոռ գյուղում գտնվող խանութի շենքը անհատույց 30 տարի ժամկետով հանձնելու մասին>> թիվ 29 որոշումը/նիստ N5/:
  2. Տալ համաձայնություն համայնքային սեփականություն հանդիսացող Փոռ գյուղի  1-ին փող. թիվ 12 հասցեում գտնվող խանութի շենքը ուղղակի վաճառքով օտարելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
  3. Հաստատել  համայնքի ղեկավարի կողմից առաջարկած 1240000/մեկ միլիոն երկու հարյուր քառասուն հազար/ դրամ շուկայական արժեքը:

Կողմ -6

ԱՐԱՐԱՏՅԱՆ ԱՐԱՐԱՏ

ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ՎԱՀԵ

ՂԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ

ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ ՀՐԱՉԻԿ

ՋԱՆՈՅԱՆ ՄԵՐԻ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԼԵՎՈՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
Թ. ԱՎԵՏՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(3.84 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner