|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վայք համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Վայք, (098) 992894, cityvayk@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
01 ապրիլի 2019 թվականի N 13 |
ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 01.04.2019 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 2 ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով ՀՀ << Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 14-րդ հոդվածի 1-ին կետով` Հաստատել 01.04.2019 թվականի թիվ 2 հերթական նիստի օրակարգը.
- ՎԱՅՔ համայնքում էներգաարդյունավետության միջոցառումների իրականացմանն աջակցելու նպատակով հատուկ նպատակային էներգաարդյունավետության ֆոնդի ստեղծելու և արտաբյուջետային հաշիվ բացելու մասին:
- Վայք համայնքի ավագանու 25.12.2018թ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿՆԵՐԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» թիվ 74 որոշմամբ (նիստ N 7) հաստատված թիվ 10 հավելվածում փոփոխություններ կատարելու մասին:
- Հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
- Վայք համայնքի վարչական տարածքում գտնվող անշարժ գույքի վարձակալության վճար սահմանելու մասին:
- Վայք համայնքի սեփականություն համարվող Փոռ բնակավայրում գտնվող հողամասերը օտարելու համաձայնություն տալու, աճուրդային եղանակով վաճառքի մեկնարկային գները և պայմանները հաստատելու մասին:
- Վայք համայնքի աղբահանության կառավարման ռազմավարական պլանի հաստատման մասին:
- Հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
-
Վայք համայնքի ավագանու 25/12/2018թ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԻՆ ԿԻՑ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՈՒՄ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԱՆԴԱՄ ԱՌԱՋԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» թիվ 77 որոշումը(ՆԻՍՏ N 7) ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզպետին կից երիտասարդական խորհրդի կազմում ոչ պետական հատվածը ներկայացնող նոր անդամ առաջադրելու մասին
- Վայքի համայնքապետարանին սեփականության իրավունքով պատկանող 433 ԼԼ 70 հաշվառման համարանիշի ՄԱԶ մակնիշի ավտոկրունկից թվով երկու էլեկտրական մարտկոցների գաղտնի հափշտակության վերաբերյալ/դիրքորոշումը/:
|
Կողմ -7 ԱՍԱՏՐՅԱՆ ՎԱՀԵ ԱՐԱՐԱՏՅԱՆ ԱՐԱՐԱՏ ԳԵՂԱՄՅԱՆ ՀԱՄԼԵՏ ՂԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ ՀՐԱՉԻԿ ՋԱՆՈՅԱՆ ՄԵՐԻ ՍԱՀԱԿՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Թ. ԱՎԵՏՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|