Դավիթ Աշոտի Զաքարյանին սեփականության իրավունքով պատկանող Վայք համայնքի վարչական սահմաններում գտնվող Զեդեա գյուղում գտնվող 1,77205 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք, կադաստարային ծածկագիր 10-023-0306-0150:
Նպատակային նշանակությունը փոխելու հիմնական նպատակը՝ գործող արևային էլեկտրակայանի ընդլայնում
Վերը նշված ծածկագրով հողամասերում կառուցապատման աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է նշված գյուղատնտեսական նշանակության հողամասը փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիայի:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի << Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թվականի հունվարի 17-ի № 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> № 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի պահանջների՝
- Հիմք ընդունելով Դավիթ Աշոտի Զաքարյանի դիմումը՝ գործող արևային էլեկտրակայանն ընդլայնելու, կատարվելիք ներդրումների չափը, ինչպես նաև սկզբնական մոտ 10-15 աշխատատեղեր, իսկ հետագայում 3 հիմնական ստեղծելու մասին գրությունը, ՀՀ Վայոց Ձորի մարզի Վայք համայնքի վարչական սահմաններում գտնվող Զեդեա գյուղում գտնվող 10-023-0306-0150 կադաստրային ծածկագրով 1,77205 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածքը, որից 0,72005 այլ և 1,052 հա վարելահող փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա՝ արևային էլեկտրակայան կառուցելու նպատակով:
- Խնդրել ՀՀ Վայոց Ձորի մարզպետին սույն որոշումը ներկայացնելու ՀՀ Կառավարության քննարկմանը:
- Փոփոխվող հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը, իսկ կառուցապատման նպատակով տրամադրվելու դեպքում՝ նաև նախատեսվող օբյեկտի հզորությունը՝ էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների, գործառնական նշանակությունը՝ էներգետիկ, ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Զեդեա գյուղի 5-րդ փողոց 6 հասցեի/սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 25032020-10-0021/ 9,43259 հա էներգետիկ հողատարածքի ընդլայնման նպատակով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|