|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վայք համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Վայք, (098) 992894, cityvayk@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
07 սեպտեմբերի 2021 թվականի N 40 |
ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԱԶԱՏԵԿ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 49,67581 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ (ՀՈՂԱՏԵՍՔԸ՝ ԱՐՈՏԱՎԱՅՐ) ՄՐՑՈՒՅԹԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի հիման վրա, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 46-րդ, 48-րդ հոդվածներին և 76-րդ հոդվածի 3-րդ մասին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 43-րդ կետին համապատասխան՝
- Տալ համաձայնություն Վայք համայնքի սեփականություն համարվող Ազատեկ գյուղում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակությամբ 49,67581 հա մակերեսով հողամասը (հողատեսքը՝ արոտավայր) մրցույթային եղանակով վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին Վայք համայնքի ղեկավարի առաջարկությանը` հաստատելով վարձակալությամբ օգտագործման տրամադրելու նպատակը` գյուղատնտեսական գործունեության համար, տարեկան վարձավճարի մեկնարկային չափը` 67500 (վաթսունյոթ հազար հինգ հարյուր) դրամ՝ 1 հա-ի համար, հողամասը վարձակալմամբ օգտագործելու ժամկետը` 5 (հինգ) տարի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Կողմ -8 ԱՐԱՐԱՏՅԱՆ ԱՐԱՐԱՏ ԳԵՂԱՄՅԱՆ ՀԱՄԼԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ ՀՐԱՉԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԼԵՎՈՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Թ. ԱՎԵՏՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|