|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վայք համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Վայք, (098) 992894, cityvayk@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
30 հունիսի 2020 թվականի N 60 |
ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՎԱՅՔ ՔԱՂԱՔԻ ԿԱՄՈՅԻ ՓՈՂՈՑ, 1-ԻՆ ՆՐԲԱՆՑՔԻ ՎԵՐՋՆԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 0,07749 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԱՅԼ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԸ ՈՐՊԵՍ ԱՌԱՆՁԻՆ ՄԻԱՎՈՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, 97-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ Կառավարության 2005թ-ի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 2006թ. մարտի 9-ի թիվ 391-Ն որոշումը` 1. Վայք համայնքի սեփականություն հանդիսացող Վայք քաղաքի Կամոյի փողոց, 1-ին նրբանցքի վերջնամասում գտնվող առանձնացված բնակավայրերի նպատակային նշանակության 0.07749 հա այլ գործառնական նշանակության հողատարածքը ճանաչել որպես առանձին միավոր: 2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողատարածքը հասցեավորել որպես-Վայք համայնք, ք. Վայք, Կամոյի փողոց, 1-ին նրբանցք, հողատարածք թիվ 40 : 3. Դիմել ՀՀ կադաստրի կոմիտեի` սեփականության իրավունքի գրանցման վկայական ստանալու համար: 4. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Թ. ԱՎԵՏՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|