|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վայք համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Վայք, (098) 992894, cityvayk@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
13 մայիսի 2020 թվականի N 44 |
<<ԱԶԱՏԵԿ ՀԷԿ>> ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետին, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետին համապատասխան և ղեկավարվելով ՀՀ Կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 33-րդ կետով, 18/05/2006թ. թիվ 731-Ն որոշմամբ հաստատված կարգով՝
- Վայք համայնքի Վայք քաղաքի Ջերմուկի խճ. 1/2 հասցեում գտնվող <<Ազատեկ ՀԷԿ>> փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող/վկայական թիվ 1977630/ հողամասում ինքնակամ կառուցված 1044,56 քմ մակերեսով շինությունները համարել օրինական:
- Ընդունել ի գիտություն, որ կառույցները պահպանելը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում այլ քաղաքացիների կյանքին ու առողջությանը: Ինքնակամ կառույցները քանդման ենթակա չեն, կառուցված չեն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
- Սույն որոշման 1-ին կետում նշված շինությունների համար սահմանված 1722600/1044,56X1650 դրամ/ գումարը ենթակա է վճարման` սույն որոշումը ուժի մեջ մտնելուց հետո 60 օրվա ընթացքում: Նշված գումարը չվճարելու դեպքում որոշումը կհամարվի ուժը կորցրած:
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Թ. ԱՎԵՏՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|