|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վայք համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Վայք, (098) 992894, cityvayk@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
14 սեպտեմբերի 2020 թվականի N 94 |
ՎԱՅՔ ՔԱՂԱՔԻ ԲՆԱԿԻՉ ՏԱՐՈՆ ԱՐԱՐԱՏԻ ՍԱՖԱՐՅԱՆԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ, ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻ, ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿԻՑ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ 300,0 ՔՄ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով 2008թ.-ի հունիսի 10-ի «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի դրույթներով՝
-
Ճանաչել Վայք համայնքի Վայք քաղաքի Մայիսյան 11 հասցեում գտնվող 1961 թվականին կառուցված բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ Տարոն Արարատի Սաֆարյանի/ծնված 15.12.1951թ./սեփականության իրավունքը:
-
Սույն որոշման առաջին կետում նշված օրինական 500,0 քմ հողամասին կից ավել օգտագործվող սահմանազատված 300,0 քմ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը համարել այն օգտագործող Տարոն Արարատի Սաֆարյանի սականությունը:
- Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված բնակելի տան կառուցման և սպասարկման համար օրինական 500,0 քմ և նրան կից ավել օգտագործվող 300,0 քմ սահմանազատված հողամասերը, չեն գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին և չեն առաջացնում սերվիտուտ:
-
Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Թ. ԱՎԵՏՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|