|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վայք համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Վայք, (098) 992894, cityvayk@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
05 ապրիլի 2019 թվականի N 23 |
ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 05.04.2019 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 3 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով ՀՀ << Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 14-րդ հոդվածի 1-ին կետով` Հաստատել 05.04.2019 թվականի թիվ 3 արտահերթ նիստի օրակարգը.
- <<Վայք քաղաքի ներհամայնքային փողոցների և մայթերի ասֆալտբետոնե ծածկի վերանորոգման աշխատանքներ>> ծրագրին մասնակցելու և ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացում՝ սուբվենցիա ստանալու թույլտվության մասին:
- <<Վայք համայնքի Արին բնակավայրի գիշերային լուսավորության վերականգնում>> ծրագրին մասնակցելու և ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացում՝ սուբվենցիա ստանալու թույլտվության մասին:
- ՀՀ Վայոց Ձորի մարզի Վայք համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերի նպատակային նշանակությունը փոխելու մասին
- Վայք համայնքի ավագանու 30/01/2018թ. թիվ 13 որոշմամբ (ՆԻՍՏ N 1) ստեղծված Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կազմում փոփոխություններ կատարելու մասին:
|
Կողմ -7 ԱՍԱՏՐՅԱՆ ՎԱՀԵ ԱՐԱՐԱՏՅԱՆ ԱՐԱՐԱՏ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ՎԱՀԵ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ ՀՐԱՉԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԼԵՎՈՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Թ. ԱՎԵՏՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|