Ղեկավարվելով ՀՀ << Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 14-րդ հոդվածի 1-ին կետով` Հաստատել 28.03.2018 թվականի թիվ 2 նիստի օրակարգը.
- ՀՀ Վայոց Ձորի մարզի Վայք համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերի նպատակային նշանակությունը փոխելու մասին
- Համայնքի ավագանու 30.01.2018թ. թիվ 8, 11, 13 և 14 որոշումներում/նիստ N 1/ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին:
- Համայնքի սեփականություն հանդիսացող Ազատության փող. 1/9 հասցեում գտնվող 40,0 քմ մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողատարածքը աճուրդով օտարելու և մեկնարկային գինը հաստատելու մասին:
- Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վայք համայնքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի՝ իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի եվ դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման էությունը, ծավալը, պայմանները եվ իրականացման կարգը հաստատելու մասին
- <<Վայք համայնքի Ազատեկ բնակավայրի գիշերային լուսավորության վերականգնում>> ծրագրին մասնակցելու և ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացում՝ սուբվենցիա ստանալու թույլտվության մասին:
- <<Վայքի քաղաքային այգին որպես զբոսայգի և հանգստի ու ժամանցի կենտրոնի վերակառուցում>> ծրագրին մասնակցելու և ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացում՝ սուբվենցիա ստանալու թույլտվության մասին:
- Համայնքի բյուջեի նախահաշվում փոփոխություններ կատարելու մասին:
- <<Վայքի Արևիկ մարզադաշտ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թեկնածու առաջադրելու մասին
- Վայք քաղաքի մշակույթի տան դիմաց գտնվող զբոսայգին անվանակոչելու մասին:
- Վայք համայնքի սեփականություն հանդիսացող Ջերմուկի խճ. 15/20 հասցեում գտնվող 10-003-0010-0108 ծածկագրով 185,0 քմ մակերեսով բնակավայրի նպատակային նշանակության, հասարակական նշանակության գործառնական նշանակության հողատարածքը աճուրդով օտարելու վերաբերյալ:
- Համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատարածքները աճուրդով օտարելու վերաբերյալ:
|