Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 25-րդ ենթակետի պահանջներով և նկատի ունենալով, որ համայնքային ֆինանսական ներդրումներ կատարելու պայմանով 2018թ. ՀՀ բյուջեից համայնքներին հատկացվելու են նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ՝
- Համաձայնել համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել ներկայացնելու <<Վայքի քաղաքային այգին որպես զբոսայգի և հանգստի ու ժամանցի կենտրոնի վերակառուցում>> սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը:
- Սուբսիդիայի ստացման համար գործող կարգով կազմել և ՀՀ Վայոց ձորի մարզպետարան ներկայացնել <<Վայքի քաղաքային այգին որպես զբոսայգի և հանգստի ու ժամանցի կենտրոնի վերակառուցում>> սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի ֆինանսավորման հայտը:
- Սահմանել, որ ծրագրի ներկայացման համար համայնքի 2018թ. բյուջեով բավարար ֆինանսական միջոցներ են նախատեսված ծրագիրը իրականացնելու և համայնքային ներդրում կատարելու համար:
|