Տեղի ունեցավ խորհրդակցություն նախորդ աշխատանքային օրվա կատարած աշխատանքների մասին: Համայնքի ղեկավարը ողջունեց նոր աշխատակից Հրահատ Մարգարյանի մուտքը նոր աշխատանքային կոլեկտիվ:Հանձնարարվեց. Գրիշա Խաչատրյանի հետ ճշտել համակարգչային ծրագրի անճշտությունները վերացնելու հարցը: Ճշտել <Տեղական տուրքերի և վճարների մասին> օրենքի դրույքաչափերում ավարտական ակտերի գումարի չափը: Գրավոր զգուշացնել գերեզմանի թաղամասի անասուն պահող բնակիչներին, անասնաբույժին հանձնարարել գույքագրել նշված թաղամասի անասուններին: Աշխատանքային օրենսգիրքը ուսումնասիրել և ըստ դրա նախապատրաստել ծանուցագրեր: |