|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վայք համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Վայք, (098) 992894, cityvayk@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
24 մայիսի 2021 թվականի N 25 |
ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՝ ԿՈՎԻԴ ՀԱՄԱՎԱՐԱԿՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԴԻՄԱԳՐԱՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հիմք ընդունելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 12-րդ հոդվածի 1-ի մասին 1-ին և 2-րդ կետերով սահմանված դրույթները, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի կարգավորումներով.
- Տալ համաձայնություն Վայք համայնքին մասնակցելու Շվեյցարիայի զարգացման գործակալության և Գերմանիայի դաշնության տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության կողմից Հայաստանի համայնքներին՝ ԿՈՎԻԴ համավարակով պայմանավորված դժվարություններին դիմագրավելու համար հայտարարված դրամաշնորհային մրցույթին մասնակցելու և այդ նպատակով Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության /ԳՄՀԸ/ կողմից համայնքներում տնտեսական զարգացմանն ուղղված փոքր և միջին ծրագրերը իրականացնելու նպատակով համայնքներին տրամադրվող դրամաշնորհ ստանալու համար:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Կողմ -8 ԱՐԱՐԱՏՅԱՆ ԱՐԱՐԱՏ ԳԵՂԱՄՅԱՆ ՀԱՄԼԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ՎԱՀԵ ՂԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ ՀՐԱՉԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԼԵՎՈՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Թ. ԱՎԵՏՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|