|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վայք համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Վայք, (098) 992894, cityvayk@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
18 հուլիսի 2019 թվականի N 46 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
<<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ 1-ին մասի հոդվածի 29-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի << Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թվականի հունվարի 17-ի № 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> № 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի պահանջների՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13-ի № 599 որոշմամբ ստեղծված <<հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի>> անդամների 15.07.2019թ. № 57 դրական եզրակացությունը՝
- Վայք համայնքի Ազատեկ գյուղի տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության 10-005-0112-0030 ծածկագրով 8,9739 հա գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողատարածքը փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության էներգետիկայի օբյեկտների հողեր գործառնական նշանակության:
- Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վայք համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
|
Կողմ -6 ԱՍԱՏՐՅԱՆ ՎԱՀԵ ԱՐԱՐԱՏՅԱՆ ԱՐԱՐԱՏ ԳԵՂԱՄՅԱՆ ՀԱՄԼԵՏ ՂԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ ՀՐԱՉԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԼԵՎՈՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Թ. ԱՎԵՏՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|