Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 25-րդ ենթակետի պահանջներով և նկատի ունենալով, որ համայնքային ֆինանսական ներդրումներ կատարելու պայմանով 2019թ. ՀՀ բյուջեից համայնքներին հատկացվելու են նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ
- Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել ներկայացնելու <<Վայք քաղաքի Ջերմուկի խճ. 23 բնակ. շենքի տանիքի վերանորոգման աշխատանքներ>> սոցիալական զարգացման ծրագիրը:
- Սուբսիդիայի ստացման համար գործող կարգով կազմել և ՀՀ Վայոց ձորի մարզպետարան ներկայացնել <<Վայք քաղաքի Ջերմուկի խճ. 23 բնակ. շենքի տանիքի վերանորոգման աշխատանքներ>> սոցիալական զարգացման ծրագրի ֆինանսավորման հայտը
- Սահմանել, որ ծրագրի ներկայացման համար համայնքի 2019թ. բյուջեով բավարար ֆինանսական միջոցներ են նախատեսված ծրագիրը իրականացնելու և համայնքային ներդրում կատարելու համար
|