«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի հիման վրա, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67 հոդվածին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի «գ» ենթակետին և 22-րդ կետին համապատասխան
- Տալ համաձայնություն համայնքի սեփականություն հանդիսացող ներքոհիշյալ գյուղատնտեսական նշանակության հողատարածքները աճուրդով օտարելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը.
լոտ 1-ծածկագիրը 10-009-0115-0108, գտնվելու վայրը-Արին գյուղ, մակերեսը-1,31744 հա, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ այլ հողատեսք, ծածկագիրը 10-009-0118-0046, գտնվելու վայրը-Արին գյուղ, մակերեսը-1,60897 հա, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ արոտավայր
- Հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված հողատարածքների մեկնարկային գինը համապատասխանաբար 90000դրամ և 535 000 դրամ:
|