Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի, <<Քաղաքաշինության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 14.3-րդ հոդվածի 9-րդ և 12-րդ մասերի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007թ. օգոստոսի 9-ի <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> թիվ 1037-Ն որոշումը՝
- Վայք համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող, ք. վայք, Վ. Համբարձումյան 11 հասցեում գտնվող 1,4 հա բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողատեսքը փոխադրել <<Էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների>> նպատակային նշանակության <<կոմունալ ենթակառուցվածքների>> գործառնական նշանակություն՝ նոր համայնքային գերեզմանատուն կառուցելու նպատակով:
- Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վայք համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
|