«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին 21-րդ կետին համապատասխան, ինչպես նաև հիմք ընդունելով <<ՎԻ ԷՄ-ԱՐ ՓԻ>> ՍՊԸ-ի 05.12.2019թ. թիվ ՎՄ-30/1534 անշարժ գույքի շուկայական արժեքի գնահատման հաշվետվությունը
- Տալ համաձայնություն Վայք համայնքին սեփականության իրավունքով պատկանող Ջերմուկի խճուղի 1-ին փակուղի 3 հասցեում գտնվող 80,64 քմ մակերեսով շինությունը, որի զբաղեցրած և սպասարկման համար առանձնացված հողամասի մակերեսը կազմում է 0,02184 հա, հրապարակային սակարկություններով օտարելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
- Սահմանել որ, սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի մեկնարկային գինն է 290 000 դրամ:
|