Ղեկավարվելով ՀՀ << Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 92-րդ հոդվածի 4-րդ կետով, ինչպես նաև կայուն էներգաարդյունավետության (ԷԱ) ծրագրեր իրականացնելու, վերականգնվող էներգիայի օգտագործումը խրախուսելու նպատակով՝
- Վայք համայնքում էներգաարդյունավետության միջոցառումների իրականացմանն աջակցելու նպատակով ստեղծել հատուկ նպատակային ֆոնդ և բացել արտաբյուջետային հաշիվ՝ ղեկավարվելով սույն որոշմանը կից հայեցակարգով և գործառնությունների ձեռնարկով:
- Համայնքի ղեկավարին՝ դիմել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը համաձայնություն ստանալու և ՀՀ ֆինանսների նախարարությանը հաստատելու նպատակով:
|