Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի և 41-րդ հոդվածի, «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի, «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 24-ի «Տարահանված բնակչության տեղաբաշխման տեղամասերում կենսաապահովման կարգը հաստատելու մասին» N 824-Ն որոշման 9-րդ կետի՝ արտակարգ իրավիճակներից տուժած, տարահանված և Վայք համայնքում տեղաբաշխված բնակչության կենսագործունեությունն ապահովելու նպատակով՝
- Հաստատել ՀՀ Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքի Նոր Ազնաբերդ, Մարտիրոս բնակավայրերից տարահանված և Վայք համայնքում՝ տեղաբաշխման տեղամասերում բնակչության կենսաապահովման գործընթացի նախապատրաստման միջոցառումների պլանը՝ համաձայն հավելվածի:
- Սույն որոշման 1-ին կետում նշված պլանը համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան տարածքային ստորաբաժանման ղեկավարի հետ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման 1-ին կետում նշված պլանը ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետի հետ համաձայնեցնելուց հետո
|