2018 թվականի N_ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 18-րդ կետին և «Տեղական տուրքերի ու վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ և 11-րդ հոդվածներին համապատասխան
-
Սահմանել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայք համայնքում օրենքով սահմանված տեղական տուրքերի և վճարների 2018 թվականի դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի:
-
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի հիման վրա ուժը կորցրած ճանաչել Վայք համայնքի ավագանու 21/12/2016թ. <<Վայք համայնքում տեղական տուրքերի և վճարների 2017թվականի դրույքաչափերը սահմանելու մասին>> թիվ 55-Ն որոշումը:
-
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո առաջացած հարաբերությունների վրա:
|
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Թ. ԱՎԵՏՅԱՆ
|
|
|
Նախագծի քննարկման արձանագրությունը |
|
|
|