Վայք համայնքի Ազատեկ գյուղի Վայքի փող. 1 հասցեում գտնվող գյուղատնտեսական նշանակության արոտավայրը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի պահեստարանների գործառնական նշանակության փոխելու համար հիմք է հանդիսանում հանգուցյալ Կառլեն Սիմոնյանի իրավահաջորդների լիազորված անձ Սուսաննա Հովհաննեսի Ալիխանյանի դիմումը, դիմումին կից ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրված 07/09/2016թ. N ԱՏ-05/09/2016-45-0009 տեղեկանքը, ՀՀ կառավարության առընթեր <<Հայբնակկոմտնտ>> ՀՄ տեխնիկական գույքագրման վարչության կողմից տրված սեփականության վկայագիրը:
Նպատակային նշանակությունը փոխելու հիմնական նպատակը՝ արտադրական գործունեություն ծավալելն է և ժառանգություն ընդունելը:
Վերը նշված հողամասը նպատակային օգտագործելու համար անհրաժեշտ է նշված գյուղատնտեսական նշանակության հողամասը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիայի:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության<<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի, հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի պահանջներով.
- Հիմք ընդունելով քաղ. Սուսաննա Հովհաննեսի Ալիխանյանի դիմումը՝ պահեստային շինությունները զբաղեցրած և սպասարկման համար առանձնացված հողամասով նպատակային օգտագործելու և ժառանգությունը ընդունելու վերաբերյալ Վայք համայնքի վարչական սահմաններում գտնվող Ազատեկ գյուղում գտնվող Կառլեն Սիմոնյանին սեփականության իրավունքով պատկանած 0,26956հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրըփոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիայի պահեստարանների գործառնական նշանակության
- Խնդրել ՀՀ Վայոց Ձորի մարզպետին սույն որոշումը ներկայացնելու ՀՀ Կառավարության քննարկմանը:
|