Ղեկավարվելով ՀՀ << Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 14-րդ հոդվածի 1-ին կետով` Հաստատել 18.07.2018 թվականի թիվ 4 արտահերթ նիստի օրակարգը.
- Համայնքի ավագանու 18/06/2018թ. թիվ 3 հերթական նիստի 29-ից 42 որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
/զեկուցող աշխատակազմի քարտուղար Գ. Մուշկամբարյան/
- ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք համայնքի ավագանու մշտական հանձնաժողովներ ստեղծելու և դրանց կազմը հաստատելու մասին
/զեկուցող աշխատակազմի քարտուղար Գ. Մուշկամբարյան/
- Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայքհամայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները և դրանց իրականացման կարգը սահմանելու մասին.
/զեկ. համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ. Մուշկամբարյան/
- Վայք համայնքի սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների կառավարման ամենամյա և հնգամյա ծրագիրը հաստատելու մասին
/զեկ. համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ. Մուշկամբարյան/
- Վայք համայնքի սեփականություն հանդիսացող հողերի կառավարման ամենամյա և հնգամյա ծրագիրը հաստատելու մասին
/զեկ. համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ. Մուշկամբարյան/
- Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայք համայնքի վարչական տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրականացման կանոնները սահմանելու մասին.
/զեկ. համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ. Մուշկամբարյան/
- Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայք համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու կարգն ու պայմանները սահմանելու մասին.
/զեկ. համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Գ. Մուշկամբարյան/
- Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայք համայնքի վարչական տարածքում գտնվող քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման համար նախատեսված շենքերին և շինություններին ներկայացվող սահմանափակումները, պահանջները և պայմանները սահմանելու մասին,
/զեկ. համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ. Մուշկամբարյան/
- Հոգեճաշի անցկացման կարգի, ննջեցյալների հոգեհանգստյան սրահի արարողությունների և վճարման կարգի, սգո սրահի նախասրահում կազմակերպվող հանգանակության նպատակի վերաբերյալ Վայոց ձորի թեմի Առաջնորդարանի գրությունների քննարկման մասին.
/զեկ. համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ. Մուշկամբարյան/
- Վայք համայնքի ղեկավարի հաղորդումը 2018 թվականի երկրորդ եռամսյակում բյուջեի կատարման ընթացքի մասին
/զեկ. համայնքապետարանի աշխատակազմի ֆին. բաժնի պետ Ն. Հովհաննիսյան/
- Համայնքի բյուջեի նախահաշվում փոփոխություններ կատարելու մասին
/զեկ. համայնքապետարանի աշխատակազմի ֆին. բաժնի պետ Ն. Հովհաննիսյան/
- Արտադպրոցական <<Ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն>> հիմնադրելու վերաբերյալ ծրագրի ներկայացում:
/զեկ. համայնքի ղեկավարի տեղակալ Վ. Գասպարյան/
|