«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի հիման վրա, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67 հոդվածին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի «գ» ենթակետին և 22-րդ կետին համապատասխան
- Տալ համաձայնություն համայնքի սեփականություն հանդիսացող Ազատեկ բնակավայրում գտնվող 10-005-0503-0006 ծածկագրով 1,525 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատարածքը աճուրդով օտարելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը.
- Հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված հողատարածքի մեկնարկային գինը 96000 դրամ:
|