Այսօր: Շաբաթ, 12 Հուլիսի 2025թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



06 մարտի 2020 թ.

ՔԱՂԱՔԱՑԻ ԱՆԻ ՍՊԱՐՏԱԿԻ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետին, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետին համապատասխան և ղեկավարվելով ՀՀ Կառավարության 2006թ. մայիսի  18-ի թիվ 912-Ն որոշման 33-րդ կետով,  18/05/2006թ. թիվ 731-Ն որոշմամբ հաստատված կարգով՝ 

  1. Վայք համայնքի Վայք քաղաքի Ազատության փող. 1/2 հասցեում գտնվող  քաղ. Անի Սպարտակի Սաղաթելյանին սեփականության իրավունքով պատկանող/վկայական թիվ 12062013-10-0023/ հողամասում ինքնակամ կառուցված 96,19 քմ մակերեսով առևտրի սրահը տունը համարել օրինական:
  2. Ընդունել ի գիտություն, որ կառույցը պահպանելը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում այլ քաղաքացիների կյանքին ու առողջությանը: Ինքնակամ կառույցը քանդման ենթակա չէ, կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
  3. Սույն որոշման 1-ին կետում նշված շինության համար  սահմանված  211918/96,19X2200 դրամ/  գումարը ենթակա է վճարման` սույն որոշումը ուժի մեջ մտնելուց հետո 60 օրվա ընթացքում: Նշված գումարը չվճարելու դեպքում որոշումը կհամարվի ուժը կորցրած:
  4. Սույն  որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
Թ. ԱՎԵՏՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ԳԱԳԻԿ ՄՈՒՇԿԱՄԲԱՐՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner