Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով, 81-րդ հոդվածով, համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 68-րդ հոդվածի և հիմք ընդունելով համայնքի ավագանու 10/07/2020թ. «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ <<ԱՐԵՎԻԿ>> ՄԱՐԶԱԴԱՇՏԸ ԵՎ ՄԱՐԶԱԴՊՐՈՑԸ 5 ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ <<ՆՈՐԱՎԱՆՔ ՍՊՈՐՏԱՅԻՆ ԱԿՈՒՄԲ>> ՍՊԸ-ԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ:» ԹԻՎ 38 ՈՐՈՇՈՒՄԸ (ՆԻՍՏ N 4)՝
- Լուծարել «Վայք քաղաքի Արևիկ մարզադաշտ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը:
- Համայնքի ղեկավարին լիազորել հիմնադրի անունից Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով սկսելու լուծարման գործընթացը. ստեղծել լուծարման հանձնաժողով, հաստատել լուծարման միջանկյալ հաշվեկշիռը և լուծարման հաշվեկշիռը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պետական ռեգիստրում ՀՈԱԿ-ի լուծարումը գրանցելու հաջորդող օրվանից
|