|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վայք համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Վայք, (098) 992894, cityvayk@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
29 հունվարի 2021 թվականի N 2 |
«ՎԱՅՔ ՔԱՂԱՔԻ ԱՐԵՎԻԿ ՄԱՐԶԱԴԱՇՏ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով, 81-րդ հոդվածով, համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 68-րդ հոդվածի և հիմք ընդունելով համայնքի ավագանու 10/07/2020թ. «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ <<ԱՐԵՎԻԿ>> ՄԱՐԶԱԴԱՇՏԸ ԵՎ ՄԱՐԶԱԴՊՐՈՑԸ 5 ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ <<ՆՈՐԱՎԱՆՔ ՍՊՈՐՏԱՅԻՆ ԱԿՈՒՄԲ>> ՍՊԸ-ԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ:» ԹԻՎ 38 ՈՐՈՇՈՒՄԸ (ՆԻՍՏ N 4)՝
- Լուծարել «Վայք քաղաքի Արևիկ մարզադաշտ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը:
- Համայնքի ղեկավարին լիազորել հիմնադրի անունից Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով սկսելու լուծարման գործընթացը. ստեղծել լուծարման հանձնաժողով, հաստատել լուծարման միջանկյալ հաշվեկշիռը և լուծարման հաշվեկշիռը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պետական ռեգիստրում ՀՈԱԿ-ի լուծարումը գրանցելու հաջորդող օրվանից
|
Կողմ -8 ԱՐԱՐԱՏՅԱՆ ԱՐԱՐԱՏ ԳԵՂԱՄՅԱՆ ՀԱՄԼԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ՎԱՀԵ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ ՀՐԱՉԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԼԵՎՈՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Թ. ԱՎԵՏՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|