Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, 97-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ Կառավարության 2005թ-ի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 2006թ. մարտի 9-ի թիվ 391-Ն որոշումը`
1. Վայք համայնքի սեփականություն հանդիսացող Ազատության փողոցի սկզբնամասում գտնվող առանձնացված բնակավայրերի նպատակային նշանակության 0.0048 հա հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողատարածքը ճանաչել որպես առանձին միավոր:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողատարածքը հասցեավորել որպես-Վայք համայնք, ք. Վայք, Ազատության փողոց 1/10:
3. Դիմել ՀՀ կադաստրի կոմիտեի` սեփականության իրավունքի գրանցման վկայական ստանալու համար:
4. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: