Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, 97-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ Կառավարության 2005թ-ի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 2006թ. մարտի 9-ի թիվ 391-Ն որոշումը`
1. Վայք համայնքի սեփականություն հանդիսացող Շահումյան 2 բնակ. շենքի բակային հատվածում գտնվող առանձնացված բնակավայրերի նպատակային նշանակության 0.0012 հա բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողատարածքը ճանաչել որպես առանձին միավոր:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողատարածքը հասցեավորել որպես-Վայք համայնք, ք. Վայք, Շահումյան փողոց. 2/14:
3. Դիմել ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմին` սեփականության իրավունքի գրանցման վկայական ստանալու համար:
4. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: