Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 46-րդ հոդվածի, 76-րդ հոդվածի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման 46.2 կետի
- Տալ համաձայնություն ըստ գլխավոր հատակագծի Վայք համայնքի Վայք քաղաքի Երիտասարդական փ. 1-ին նրբ. 8 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 10-003-0018-0035 ծածկագրով 812,5 քմ հա ընդհանուր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամասի կառուցապատման իրավունքը մրցույթով տրամադրելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
-
Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման տարեկան վճարի մեկնարկային գինը սահմանել 6600/վեց հազար վեց հարյուր/ դրամ, ժամկետը՝ 99 տարի:
-
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից
|
|
|