Այսօր: Կիրակի, 6 Հուլիսի 2025թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 22
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



30 օգոստոսի 2019 թ.

ՔԱՂԱՔԱՑԻ ՌԱՖԻԿ ԲԱԴԻԼԻ ԱՎԱԳՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՅՔ ՔԱՂԱՔԻ ՋԵՐՄՈՒԿԻ ԽՃՈՒՂՈՒ ՎՐԱ ՆԱԽԿԻՆ ԹԻՎ 4 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՄԲ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՌԵՎՏՐԻ ՍՐԱՀԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետին, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի  24-րդ կետին համապատասխան և ղեկավարվելով ՀՀ Կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 33-րդ կետով, 2005թ-ի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ, 18/05/2006թ. թիվ 731-Ն որոշմամբ հաստատված կարգով՝ 

  1. Վայք համայնքի Վայք քաղաքի Ջերմուկի խճուղու վրա նախկին թիվ 4 մանկապարտեզի հարևանությամբ  գտնվող  քաղ. Ռաֆիկ Բադիլի Ավագյանի կողմից   կառուցված 33,63 քմ մակերեսով առևտրի սրահը, որի զբաղեցրած և սպասարկման համար առանձնացված հողամասի մակերեսը կազմում է 168,1 քմ, համարել օրինական:
  2. Սույն որոշման 1-ին կետում նշված օրինական կառույցին տրամադրել հետևյալ հասցեն` Վայք համայնք, քաղաք  Վայք, Ջերմուկի խճուղի 32/40:
  3. Ընդունել ի գիտություն, որ կառույցը պահպանելը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում այլ քաղաքացիների կյանքին ու առողջությանը: Ինքնակամ կառույցը քանդման ենթակա չէ, կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
  4. Դիմել ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմին` սեփականության իրավունքի գրանցման  վկայական ստանալու նպատակով:
  5.  Սույն որոշման 1-ին կետում նշված օրինականացված  33,63 քմ մակերեսով կառույցը և դրա զբաղեցրած ու սպասարկման համար առանձնացված 168,1 քմ հողամասը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքի ձևով, օրինականացման համար սահմանված չափով և կարգով  առաջարկ կատարել կառույցն իրականացրած անձ Ռաֆիկ Ավագյանին:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
Թ. ԱՎԵՏՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ԳԱԳԻԿ ՄՈՒՇԿԱՄԲԱՐՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner