Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 46-րդ և 481 հոդվածներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 286 որոշմամբ հաստատված Կարգի 46.2 կետի «ա» ենթակետը՝
- Տալ համաձայնություն Վայք համայնքի Վայք քաղաքի Շահումյան փողոց 28/2 հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության 18 քմ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության և Շահումյան 100/30 հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության 19,8 քմ ըհդհանուր օգտագործման գործառնական նշանակության համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը առանց մրցույթի կառուցապատման իրավունքով տրամադրելու մասին Վայք համայնքի ղեկավարի առաջարկությանը:
- Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի կառուցապատման իրավունքի տրամադրման տարեկան վճարի գինը սահմանել 4 000 (չորս հազար) դրամ, ժամկետը՝ 25 տարի, նպատակը՝ ժամանակավոր առևտրի տաղավար տեղադրելու համար:
|