Ղեկավարվելով ՀՀ << Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 14-րդ հոդվածի 6-ին կետով` Հաստատել 2019 թվականի հուլիսի 18-ի թիվ 6 հերթական նիստի օրակարգը.
- Վայք համայնքի սեփականություն հանդիսացող Մշակույթի տան կիսանկուղային հարկում գտնվող տարածքը քաղ. Օրի Ալեքսանյանին տրամադրելու մասին:
- Վայք համայնքի սեփականություն համարվող հողամասերը առանց մրցույթի կառուցապատման իրավունքով տրամադրելու համաձայնություն տալու, տարեկան վճարի չափը և պայմանները հաստատելու մասին:
- <<Վայք քաղաքի Ջերմուկի խճ. 23 բնակ. շենքի տանիքի վերանորոգման աշխատանքներ>> ծրագրին մասնակցելու և ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացում՝ սուբվենցիա ստանալու թույլտվության մասին:
- Հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու մասին
- ՀՀ Վայոց Ձորի մարզի Վայք համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
- <<Համայնքային երիտասարդական նորարական կենտրոն>>-ում խմբակ հաճախող երեխաների համար ամսական վարձավճար սահմանելու մասին:
- <<Վայք համայնքի ավագանու 08/09/2017թ. «Համայնքային սեփականություն հանդիսացող Ջերմուկի խճ. 34/20 հասցեում գտնվող 72,5քմ մակերեսով, բնակավայրի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության նշանակության հողատարածքը ուղղակի վաճառքով օտարելու մասին>> թիվ 37 որոշման մեջ(ՆԻՍՏ N 7) փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
- Վայք համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերը օտարելու, աճուրդային եղանակով վաճառքի մեկնարկային գներն ու պայմանները հաստատելու մասին.
|