2019 թվականի N_ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի ԹԻՎ 8 ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով ՀՀ << Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 14-րդ հոդվածի 6-ին կետով`
- Հաստատել 2019 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 8 հերթական նիստի օրակարգը.
- Վայք համայնքի Փոռ և Արին բնակավայրերի արոտավայրերի կառավարման և անասնապահության զարգացման պլանի հաստատում
/զեկուցող Վ. Գասպարյան/
- Վայք համայնքի ղեկավարի հաղորդումը 2019 թվականի երրորդ եռամսյակի տեղական բյուջեի կատարման ընթացքի մասին:
/զեկուցող ֆինանսական բաժնի գլխ. մասնագետ-հաշվապահ Նարինե Մարկոսյան/
- Վայք համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերը օտարելու, աճուրդային եղանակով վաճառքի մեկնարկային գներն ու պայմանները հաստատելու մասին.
/զեկ. Ռ. Մկրտչյան/
- Վայք համայնքի ավագանու 2019թ. սեպտեմբերի 10-ի « Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վայք համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերի նպատակային նշանակությունը փոխելու մասին>> թիվ 56 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
/զեկուցող աշխատակազմի քարտուղար Գ. Մուշկամբարյան/
- <<Վայք քաղաքի մանկապատանեկան մարզադպրոց>> և <<Վայք քաղաքի Արևիկ մարզադաշտ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները լուծարելու, <<Սպորտի և երիտասարդության կենտրոն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին:
զեկ. աշխատակազմի քարտուղար Գ. Մուշկամբարյան
- Համայնքի ավագանու 25.12.2018թ. <<Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վայքի համայնքապետարանի աշխատակազմի և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կառուցվածքը, աշխատակիցների 2019 թվականի թվաքանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին >>թիվ 74 որոշմամբ/նիստ 7/ հաստատված թիվ 10 հավելվածներում լրացումներ կատարելու մասին:
զեկ. աշխատակազմի քարտուղար Գ. Մուշկամբարյան
- ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք համայնքի և համայնքային ենթակայության կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը սահմանելու մասին
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ Ն. Հովհաննիսյան:
- Վայք համայնքի Վայք քաղաքի Լենինի փողոցն ու պուրակը անվանափոխելու մասին:
զեկ. համայնքի ղեկավարի տեղակալ Վ. Գասպարյան
- Վայք համայնքի սեփականություն հանդիսացող Զեդեա գյուղում գտնվող հողամասը Դավիթ Զաքարյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի հետ փոխանակելու համաձայնություն տալու մասին.
զեկ. քաղաքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Ռ. Մկրտչյան
- Վայք համայնքի ավագանու 2010թ. հունվարի 20-ի թիվ 4 որոշմամբ հաստատված <<Վայքի քաղաքային համայնքի թիվ 1 մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
- Վայք համայնքի ավագանու 2010թ. հունվարի 20-ի թիվ 5 որոշմամբ հաստատված <<Վայքի քաղաքային համայնքի թիվ 3 մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
|
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Թ. ԱՎԵՏՅԱՆ
|
|
|
Նախագծի քննարկման արձանագրությունը |
|
|
|