Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 39
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 62
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. Գ. ՄՈՒՇԿԱՄԲԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
«ՎԱՅՔ ՔԱՂԱՔԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ԵՎ «ՎԱՅՔ ՔԱՂԱՔԻ ԱՐԵՎԻԿ ՄԱՐԶԱԴԱՇՏ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ԵՎ «ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով, 81-րդ հոդվածով, համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 68-րդ հոդվածի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ պարբերության, 25-րդ հոդվածի 2-րդ մասիհաշվի առնելով Վայքի  մանկապատանեկան մարզադպրոցում և Արևիկ մարզադաշտում աշխատանքների նվազ ծավալների հետևանքով դրանց  օպտիմալացման նպատակահարմարությունըորի արդյունքում կխնայվեն ֆինանսական զգալի միջոցներ՝

  1. Լուծարել «Վայք քաղաքի մանկապատանեկան մարզադպրոց»  և «Վայք քաղաքի Արևիկ մարզադաշտ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները:
  2. Համայնքի ղեկավարին լիազորել հիմնադրի անունից Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով սկսելու լուծարման գործընթացըստեղծել լուծարման հանձնաժողովհաստատել լուծարման միջանկյալ հաշվեկշիռը և լուծարման հաշվեկշիռը:
  3. Հաստատել Վայք  համայնքի ղեկավարի 2019 թվականի նոյեմբերի 5-ի «ԱՅՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ «ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 126 որոշումը՝ համաձայն հավելվածի՝ սահմանելով, որ նոր ՀՈԱԿ-ը իր գործունեությունը իրականացնելու է Վայք քաղաքի մանկապատանեկան մարզադպրոց»  և «Վայք քաղաքի Արևիկ մարզադաշտ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների գործառույթներով, գույքով և տեխնիկական միջոցներով:
  4. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ սույն որոշման 3-րդ կետում նշված կազմակերպության կանոնադրությունը և հաստիքացուցակը ավագանու հաջորդ՝ հերթական նիստի ժամանակ ներկայացնել հաստատման
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պետական ռեգիստրում ՀՈԱԿ-ի գրանցման հաջորդող օրվանից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
Թ. ԱՎԵՏՅԱՆ


Նախագիծ կազմող Գ. ՄՈՒՇԿԱՄԲԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner