Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության համայնքների/բնակավայրերի/ գլխավոր հատակագծերի և համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003թ. մայիսի 2-ի թիվ 609-Ն և 2010թ. մարտի 4-ի թիվ 208-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին>> թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետով՝
- Վայքի համայնքի Վայք քաղաքի Պ. Սևակի 6 հասցեում գտնվող 700 քմ մակերեսով տնամերձ հողատարածքի 175,59 քմ այլ հողատարածքի գործառնական նշանակությունը փոխել որպես բնակելի կառուցապատման հողամասի:
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից.
|