Այսօր: Շաբաթ, 25 Հոկտեմբերի 2025թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 91
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 6
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Վայք ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վայք համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Վայք, (098) 992894, cityvayk@gmail.com

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

23 հոկտեմբերի 2025 թվականի N 6

Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի (21.06.2014թ. Հ0-110-Ն) համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության N1325-Ն որոշմամբ (փոփ. 28.12.2023թ., 2343-Ն) սահմանված կարգով, 2025թ. նոյեմբերի 21-ին, ժամը 14:30 Վայքի համայնքապետարանում  (հասցե` ք. Վայք, Շահումյան 18) նախատեսվում է անցկացնել «Ավա Գրանիտ» ՓԲԸ կողմից իրականացվող Վայք քաղաքի Վ. Սարգսյան 1/1 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ հանրային քննարկում (1-ին փուլ):

Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծքիները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում, և գրավոր՝ Վայքի համայնքապետարան, ծանուցումից 20 աշխատանքային օրվա ընթացքում (էլ.փոստ՝ cityvayk@gmail.com):

Համայնքի ղեկավարի կողմից հանրային լսման լիազորված անձ և պատասխանատու է հանդիսանում Վայքի համայքապետարանի
Զարգացման ծրագրերի, սոցիալական աջակցության և առողջապահության հարցերի բաժնի պետ Նորայր Հովակիմյանը (էլ. փոստ՝
cityvayk@gmail.com, հեռ.՝ 098992894):



Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner