<<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ 1-ին մասի հոդվածի 29-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի << Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թվականի հունվարի 17-ի № 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> № 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի պահանջների՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13-ի № 599 որոշմամբ ստեղծված <<հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի>> անդամների 15.07.2019թ. № 57 դրական եզրակացությունը՝
- Վայք համայնքի Ազատեկ գյուղի տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության 10-005-0112-0030 ծածկագրով 8,9739 հա գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողատարածքը փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության էներգետիկայի օբյեկտների հողեր գործառնական նշանակության:
- Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վայք համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
|