Վայք համայնքի Ազատեկ գյուղում գտնվող գյուղատնտեսական նշանակության արոտավայրը բնակավայրերի նշանակության հողերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոխելու համար հիմք է հանդիսանում քաղ. Թաթուլ Վարդանի Ալեքսանյանի դիմումը, դիմումին կից ՀՀ պատգամավորների Վայքի ավանային խորհրդի գործադիր կոմիտեի 1995թ. հունվարի 29-ի թիվ 1 որոշումը՝ տնամերձ հողամաս հատկացնելու մասին:
Նպատակային նշանակությունը փոխելու հիմնական նպատակը՝ բնակելի տուն կառուցելու նպատակով:
Վերը նշված հողամասը նպատակային օգտագործելու համար անհրաժեշտ է նշված գյուղատնտեսական նշանակության հողամասը փոխադրել բնակավայրերի կատեգորիայի:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության<<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի, հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի պահանջներով
- Հիմք ընդունելով քաղ. Թաթուլ Վարդանի Ալեքսանյանի դիմումը՝ իրեն հատկացված տնամերձ հողամասը ըստ հատկացման նպատակային օգտագործելու վերաբերյալ Վայք համայնքի վարչական սահմաններում գտնվող Ազատեկ գյուղում գտնվող 0,07 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիայի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության
- Խնդրել ՀՀ Վայոց Ձորի մարզպետին սույն որոշումը ներկայացնելու ՀՀ Կառավարության քննարկմանը