Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածի 1-ին կետի դրույթներով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ի մասի 21-րդ կետի դրույթներով, ինչպես նաև հիմք ընդունելով <<ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ>> ՍՊԸ-ի կողմից 23.10.2018թ. տրամադրածանշարժ գույքի շուկայական արժեքի որոշման/գնահատման/ վերաբերյալ թիվ <<730-01/Վ-18>> հաշվետվությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ խանութի վերանորոգումից հետո բացվելու է նախնական 3 աշխատատեղ՝
- Ուժը կորցրած ճանաչել համայնքի ավագանու 19/05/2017թ. <<Վայք համայնքի սեփականություն հանդիսացող Փոռ գյուղում գտնվող խանութի շենքը անհատույց 30 տարի ժամկետով հանձնելու մասին>> թիվ 29 որոշումը/նիստ N5/:
- Տալ համաձայնություն համայնքային սեփականություն հանդիսացող Փոռ գյուղի 1-ին փող. թիվ 12 հասցեում գտնվող խանութի շենքը ուղղակի վաճառքով օտարելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
- Հաստատել համայնքի ղեկավարի կողմից առաջարկած 1240000/մեկ միլիոն երկու հարյուր քառասուն հազար/ դրամ շուկայական արժեքը:
|