Այսօր: Կիրակի, 6 Հուլիսի 2025թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 22
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 45
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. Գ. ՄՈՒՇԿԱՄԲԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի N 8 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով՝

  1. Վայք համայնքի ավագանու 2021 թվականի հունվարի 29-ի «Վայքի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների 2021 թվականի թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային  դրույքաչափերը հաստատելու մասին» N 8 որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
  • որոշմամբ հաստատված հավելված 1-ից հանել «Առանձնացված ստորաբաժանումներ»՝ «1. Քաղաքացիական կացության  ակտերի  գրանցման Ջերմուկի տարածքային բաժին» հատվածը, «Ընդհամենը՝  թվաքանակ  - 37» արտահայտության մեջ «37» թիվը փոխարինել «35» թվով,
  • որոշմամբ հաստատված հավելված 1-ից հանել «ՔԿԱԳ Վայքի տարածքային բաժին» հաստիքացուցակ–հատվածը։
  • <<Աշխատակազմ>> մասը լրացնել նոր տողով հետևյալ բովանդակությամբ՝

    Առաջատար մասնագետ– ՔԿԱԳ սպասարկման կենտրոնի մասնագետ 1, 166600 դրամ

    2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարի կողմից Վայքի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում սույն որոշմամբ պայմանավորված փոփոխությունները կատարելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից։

             

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
Թ. ԱՎԵՏՅԱՆ


Նախագիծ կազմող Գ. ՄՈՒՇԿԱՄԲԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner