Ղեկավարվելով ՀՀ << Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 14-րդ հոդվածի 1-ին կետով Հաստատել 06.12.2018 թվականի թիվ 7 հերթական նիստի օրակարգը.
- Վայք համայնքի ավագանու 19/05/2017թ. <<Վայք համայնքի սեփականություն հանդիսացող Փոռ գյուղում գտնվող խանութի շենքը անհատույց հանձնելու մասին>> թիվ 29 որոշումը/նիստ N 5/ ուժը կորցրած ճանաչելու և Վայք համայնքի սեփականություն հանդիսացող Փոռ գյուղի 1-ին փող. թիվ 12 հասցեում գտնվող նախկին խանութի շենքը ուղղակի վաճառքով օտարելու վերաբերյալ:
- Վայք համայնքի սեփականություն հանդիսացող Ջերմուկի խճ. 51բնակ. շենքի թիվ 60 տարածքը նվիրատվություն կատարելու մասին:
- Համայնքային սեփականություն հանդիսացող Վայք համայնք, ք. Վայք, Ջերմուկի խճ. 10/7 հասցեում գտնվող 10-003-0004-0363 ծածկագրով 307,9 քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողատարածքը աճուրդով օտարելու վերաբերյալ:
- Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայք համայնքում 2019 թվականի տեղական տուրքերի և վճարների միասնական դրույքաչափեր սահմանելու մասին
- Համայնքի ղեկավարի վարձատրության չափը որոշելու մասին
- Համայնքապետարանի աշխատակազմի, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, աշխատակազմի կառուցվածքը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին
- Համայնքի բյուջեի նախահաշվում փոփոխություններ կատարելու մասին:
- Համայնքի բյուջեի նախագծի քննարկում
- ՀՀ Վայոց Ձորի մարզպետին կից երիտասարդական խորհրդի կազմում ոչ պետական հատվածը ներկայացնող անդամ առաջադրելու մասին:
|