Այսօր: Հինգշաբթի, 3 Հուլիսի 2025թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 80
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



14 սեպտեմբերի 2020 թ.

ՎԱՅՔ ՔԱՂԱՔԻ ԲՆԱԿԻՉ ՏԱՐՈՆ ԱՐԱՐԱՏԻ ՍԱՖԱՐՅԱՆԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ, ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻ, ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿԻՑ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ 300,0 ՔՄ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով 2008թ.-ի հունիսի 10-ի «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի  2-րդ և 3-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի դրույթներով՝

  1. Ճանաչել Վայք համայնքի Վայք քաղաքի  Մայիսյան 11 հասցեում  գտնվող  1961 թվականին  կառուցված բնակելի տան և օժանդակ շինությունների  նկատմամբ Տարոն Արարատի Սաֆարյանի/ծնված 15.12.1951թ./սեփականության իրավունքը:
  2. Սույն որոշման առաջին կետում նշված  օրինական 500,0 քմ հողամասին կից ավել օգտագործվող սահմանազատված  300,0 քմ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը համարել այն օգտագործող  Տարոն Արարատի Սաֆարյանի սականությունը:
  3. Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված բնակելի տան կառուցման և սպասարկման համար օրինական 500,0 քմ և  նրան  կից ավել օգտագործվող  300,0 քմ սահմանազատված հողամասերը, չեն գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին և չեն առաջացնում սերվիտուտ:
  4. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
Թ. ԱՎԵՏՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ԳԱԳԻԿ ՄՈՒՇԿԱՄԲԱՐՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner