Ղեկավարվելով ՀՀ << Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 14-րդ հոդվածի 6-ին կետով`
- Հաստատել 2021 թվականի մայիսի 24-ի թիվ 2 հերթական նիստի օրակարգը
- Վայք համայնքի ղեկավար Թարո Սիմոնի Ավետյանին ստորագրելու<<Քաղաքապետերի դաշնագիրը հանուն կլիմայի և էներգիայի>> դաշնագիրը և <<Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագրի>> SEAP մշակմանն ու իրականացմանն աջակցելու մասին:
/զեկուցող աշխատակազմի քարտուղար Գ. Մուշկամբարյան/
- Վայք համայնքի սեփականություն հանդիսացող կից հատակագծում նշված հողամասերը համայնքային սեփականություն ճանաչելու վերաբերյալ
/զեկուցող աշխատակազմի գլխավոր մասնագետ Ռ. Մկրտչյան/:
- Վայք համայնքի սեփականություն համարվող հողամասերը առանց մրցույթի կառուցապատման իրավունքով տրամադրելու համաձայնություն տալու, տարեկան վճարի չափը և պայմանները հաստատելու մասին:
/զեկուցող աշխատակազմի գլխավոր մասնագետ Ռոման Մկրտչյան/
- Վայք համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերը աճուրդային եղանակով օտարելու, վաճառքի մեկնարկային գներն ու պայմանները հաստատելու մասին.
/զեկուցող աշխատակազմի գլխավոր մասնագետ Ռոման Մկրտչյան/
- Վայք համայնքի սեփականություն հանդիսացող Շահումյան փողոց 10/2 հասցեում գտնվող 10-003-0011-0130 ծածկագրով 0,01372 հա մակերեսով բնակավայրի նպատակային նշանակության, ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրելու համաձայնություն տալու, տարեկան վճարի գինը և պայմանները հաստատելու:
/զեկուցող աշխատակազմի գլխավոր մասնագետ Ռոման Մկրտչյան/
- <<Վայք գոլդ>> ՍՊԸ-ին Վայք համայնքի Ազատեկ բնակավայրից ինժիներաերկրաբանական հետազոտություններ կատարելու նպատակով վարձակալությամբ հողատարածք հատկացնելու մասին:
/զեկուցող աշխատակազմի գլխավոր մասնագետ Ռոման Մկրտչյան
- ՀՀ Վայոց Ձորի մարզի Վայք համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերի նպատակային նշանակությունը փոխելու մասին
/զեկուցող աշխատակազմի գլխավոր մասնագետ Ռոման Մկրտչյան
- Շվեյցարիայի զարգացման գործակալության և Գերմանիայի դաշնության տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության կողմից Հայաստանի համայնքներին՝ ԿՈՎԻԴ համավարակով պայմանավորված դժվարություններին դիմագրավելու համար հայտարարված դրամաշնորհային մրցույթին մասնակցելու մասին
/զեկուցող աշխատակազմի գլխավոր մասնագետ Լ. Հակոբյան/
- Վայք համայնքի ղեկավարի հաղորդումը 2021 թվականի առաջին եռամսյակի համայնքի բյուջեի կատարման ընթացքի մասին:
/զեկուցող աշխատակազմի ֆին. բաժնի պետ Ն. Հովհաննիսյան/
- Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայք համայնքի 2020 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին.
/զեկուցող աշխատակազմի ֆին. բաժնի պետ Ն. Հովհաննիսյան/
- Վայք համայնքի սեփականություն հանդիսացող Ջերմուկի խճ. 34/20 հասցեում գտնվող 72,5 քմ մակերեսով բնակավայրի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության. 10-003-0033-0030 ծածկագրով հողատարածքը ուղղակի վաճառքով օտարելու վերաբերյալ քաղաքապետի առաջարկությանը
|