Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 70
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 1
 
Համար 1Ամսաթիվ 08/02/2011 11:00
Վարող Հ. ՍԱՐԳՍՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ Բ. ԲԱԲԱՅԱՆ, Վ. ԱՍԼԱՆՅԱՆ, Գ. ՄՈՒՇԿԱՄԲԱՐՅԱՆ, Ն. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Ս. ԱՎԵՏՅԱՆ, Հ. ԶԱՔԱՐՅԱՆ, Ա. ՀՈՎՍԵՓՅԱՆ, ՕՖԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ, ԱԼՄԱՍՏ ՍԱՖԱՐՅԱՆ, ԱԼՄԱՍՏ ՍԱՖԱՐՅԱՆ, ՀԱՅԿԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ, ՕՖԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ, ԳՐԵՏԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ, ՍԱՄՎԵԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ԱԲՈՎ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ, ՅԱՆԵԿ ՍԱՐԳՍՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Վայքի քաղաքային համայնքի 2010թվականին կատարած աշխատանքների վերաբերյալ
Բովանդակություն *Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՎԱՅՔԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2010 ԹՎԱԿԱՆԻՆ  ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

Ք.Վայք                                                                                                                                 08 փետրվարի 2011թ.
Սույն թվականի փետրվարի 8-ին ժամը 11:00-ին Վայքի քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանրային քննարկում:
Օրակարգում.
  1. Համայնքի  ղեկավարի 2010թվականի կատարած աշխատանքների հաշվետվություն:
                             /զեկ. Հ.Սարգսյան/
  2. 2011 թվականի կատարվելիք ծրագրերի ներկայացում:
                             /զեկ. Հ.Սարգսյան/                      
  3. Համայնքի  2010 թվականի բյուջեի կատարման ընթացքի մասին:
                             /զեկ. Ն.Հովհանննիսյան/
  4. Համայնքի 2011թվականի  բյուջեի ներկայացում:
                             /զեկ. Ն.Հովհաննիսյան/
    Նիստը նախագահում է համայնքի ղեկավար  Հ.Սարգսյանը, արձանագրում է աշխատակազմի քարտուղար  Գ. Մուշկամբարյանը:Նիստին մասնակցում են փոխքաղաքապետեր  Բ.Բաբայանը և  Վ. Ասլանյանը, համայնքի ղեկավարի աշխատակազմը, համայնքի ավագանու անդամները, համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ, երիտասարդական կազմակերպությունների անդամներ, համայնքի բնակիչներ:
1. Համայնքի ղեկավար Հ.Սարգսյանը ներկայացրեց 2010 թվականի ընթացքում կատարված աշխատանքները. /ներկայացվում է ստորև/.
    • Արշ. Մելիքյան փողոցի կոյուղու ներքին ցանցի  կառուցում/կատարող Հ.Սարգսյան/:
    • Համայնքի  արտաքին լուսավորության մասնակի վերանորոգում` << Սուրբ Տրդատ>> եկեղեցու, <<Վայք>> խորհրդանշող նշանի և նշվածների միջակայքում ընկած հատվածի/կատարող Զոհրաբյան եղբայրներ/ , ինչպես նաև Երիտասարդական պուրակի, Ալավերդյան փողոցի մի հատվածի/ կատարող քաղաքապետարան/:
    • Քաղաքացիների սպասարկման գրասենյակի և դահլիճի վերանորոգում, կահավորում, գույքով ապահովում/կատարող քաղաքապետարան և ՀՀ տարածքային կառավարման նախարարություն/:
    • Քաղաքապետարանի վարչական շենքի տանիքի վերանորոգում, ջրհորդանների փոխում և հարակից տարածքի վերանորոգում/ կատարող քաղաքապետարան/:
    • Քաղաքապետարանի վարչական շենքի բակային հատվածի ասֆալտապատում / կատարող ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ս.Սարգսյան/:
    • <<Վայքի քաղաքային համայնքի  թիվ 3 մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի  թիթեղյա ծածկի վերանորոգում / կատարող քաղաքապետարան/, թվով 41 պատուհանների փոխում/կատարող Զոհրաբյան եղբայրներ/:
    • <<Վայքի քաղաքային համայնքի  թիվ 1 մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի  հիմնանորոգում, ջեռուցում, նոր գույքի ձեռքբերում / կատարող <<Կամրջակ>> ՍԲՀԿ/:
    • <<Վայքի քաղաքային համայնքի մշակույթի տուն>> ՀՈԱԿ-ի  տանիքի մասնակի վերանորոգում, ջրհորդանների փոխում/կատարող քաղաքապետարան/:
    • Շահումյան 100 և 102 բազմաբնակարան բնակելի շենքերի բակային հատվածների թվով 3 աստիճանավանդակների կառուցում/կատարող քաղաքապետարան/:
    • Արշ. Մելիքյան և Մոզ թաղամասերի, ինչպես նաև Ջերմուկի խճ. վերջնամասի /նախկին հացի գործարանի դիմաց/  գազաֆիկացում /կատարող IFAD, Հ.Սարգսյան/:
    • Ալավերդյան փողոցի երկու հատվածում փլուզված մայթերի հենապատերի վերանորոգում             /կատարող քաղաքապետարան/;
    • Ջերմուկի խճ. 23 բազմաբնակարան բնակելի շենքի խմելու ջրագծի փոխում/կատարող <<Հայջրմուղկոյուղի>> ՓԲԸ :
    • Երկրաբանների փողոցի խմելու ջրի և կոյուղու ցանցի վերակառուցում /կատարող <<Հայջրմուղկոյուղի>> ՓԲԸ:
    • Ազատության փողոցի խմելու  ջրի ցանցի վերակառուցում /կատարող <<Հայջրմուղկոյուղի>> ՓԲԸ/:
    • Համայնքի տարածքում` Ալավերդյան փող., Ջերմուկի խճ. 51 բնակ. շենքի  և Շահումյան 99 բնակ. շենքերի հարակից տարածքների  ասֆալտի փոսային վերանորոգման աշխատանքներ /կատարող քաղաքապետարան/:
    • Մինչև  << Սուրբ Տրդատ>> եկեղեցի  խմելու ջրի  ջրագծի  փոխում / կատարող <<Հայջրմուղկոյուղի>> ՓԲԸ/:
    • Թվով 184 անապահով ընտանիքների օգնության տրամադրում /կատարող <<Կամրջակ>> ՍԲՀԿ/:
    • Շահումյան 6 բնակ. շենքի հետնամասում գտնվող այգու բարեկարգում / կատարող քաղաքապետարան/:
    • Քաղաքապետարանի վարչական շենքի  ջեռուցում / կատարող քաղաքապետարան/:
    • Թվով 100 անապահով և  զոհված  ազատամարտիկների ընտանիքներին ամենամյա օգնության տրամադրում /կատարող Զոհրաբյան եղբայրներ/:
2. Համայնքի  ղեկավար Հ.Սարգսյանը  ներկայացրեց 2011թվականին կատարվելիք հետևյալ ծրագրերը.
·         Համայնքի տարածքում առկա քանդված աստիճանավանդակների վերանորոգում
·         Իսրայել Օրու փողոցի փոսալցում, հարդարում և արտաքին լուսավորություն
·         Համայնքի մնացած չլուսավորված փողոցների արտաքին լուսավորություն
·         Համայնքի տարածքում գտնվող հեղեղատարների մաքրում և սանիտարական աղբի հեռացում
·         Համայնքի տարածքում փոսային ասֆալտապատման աշխատանքներ
·         Բազմաբնակարան շենքերի տանիքների և մուտքերի վերանորոգում:
3. Համայնքի ղեկավարի աշխատակազմի գլխ. մասնագետ-ֆինանսիստ Ն.Հովհաննիսյանը ներկայացրեց 
    համայնքի 2010թվականի բյուջեի կատարման մասին/կցվում է/:
4. Համայնքի ղեկավարի աշխատակազմի գլխ. մասնագետ-ֆինանսիստ Ն.Հովհաննիսյանը ներկայացրեց 
    համայնքի 2011թվականի  բյուջեն:
Համայնքի ղեկավար Հ.Սարգսյանի 2010 թվականի կատարած  աշխատանքները գնահատվեց բավարար և ընդունվեց ի գիտություն:Օրակարգում նշված հարցերի շուրջ առաջարկություններ չեղան:
Համայնքի ղեկավար`                     Հ.Վ.Սարգսյան

Աշխատակազմի քարտուղար`                     Գ.Մ.Մուշկամբարյան
  
08.փետրվար 2011թ.

 


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner